Huawei Y7
Բացահայտեք ապագան ընդլայնված տեսահորիզոնով
Առանց շրջանակի էկրան
Ավելի վառ պատկերներ HUAWEI Y7 2019 սմարթֆոնի առանց շրջանակի IPS էկրանի շնորհիվ։ Սմարթֆոնի 6.26 դյույմանի HD+ (1520 x 720) էկրանն ապահովում է բնական հարուստ գունային վերարտադրությամբ բարձրորակ պատկերներ, անկախ նրանից, թե սմարթֆոնի, որ անկյունից եք նայում պատկերներին: Գունային մի նոր աշխարհ Ձեր ձեռքի մեջ:
Դասական դիզայն
Էլեգանտ և պարզ դիզայն։ HUAWEI Y7 2019 սմարթֆոնի հետին մասի վահանակի նուրբ կերամիկական հյուսվածքը հաճելի է դարձնում սմարթֆոնն ափի մեջ պահելը։
Իդեալական սելֆիներ
Սմարթֆոնի 8 ՄՊ դիմային տեսախցիկը լուսանկարում է կատարյալ սելֆիներ` ավտոմատ ռետուշի օգնությամբ։ Մոռացեք լուսանկարների խմբագրման մասին և ցույց տվեք աշխարհին Ձեր իրական գեղեցկությունը։
Շքեղ լուսանկարներ
Սմարթֆոնի երկակի 13 ՄՊ + 2 ՄՊ հիմնական տեսախցիկը արհեստական ինտելեկտի և f/1.8 դիաֆրագմայի շնորհիվ ճանաչում է լուսանկարման առարկաները և կենտրոնացնում լույսը պատկերների վրա` ընդգծելով օբյեկտները։ Արհեստական ինտելեկտով տեսախցիկը նաև կարողանում է ճանաչել 22 կատեգորիայի 500+ սցենարներ և օպտիմալացնում է լուսանկարների որակը իրական ժամանակում:
Հզոր մարտկոց
Սմարթֆոնի 4000 մ/Աժ հզորությամբ մարտկոցի արհեստական բանականությամբ աշխատող էներգախնայման տեխնոլոգիայի շնորհիվ` Դուք կարող եք ճանապարհորդել և վայելել կյանքը` առանց անհանգստանալու սմարթֆոնի մարտկոցի հաճախակի լիցքավորման մասին։
Էֆեկտիվ և խելացի կատարողականություն
Սմարթֆոնի Qualcomm 450 8-միջուկանի պրոցեսորը` բարձր կատարողականության և մեծ հիշողության շնորհիվ, ապահովում է սմարթֆոնի սահուն աշխատանքը` նույնիսկ մի քանի ծրագրերով աշխատելու դեպքում։ HUAWEI Y7 2019 սմարթֆոնը թույլ է տալիս հիշողության ավելացում մինչև 512 ԳԲ MicroSD քարտի տեղադրման շնորհիվ։
Ապաբլոկավորում մեկ հայացքով
Սմարթֆոնի` դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորումն ապահովում է Ձեր տվյալների և անձնական տեղեկատվության հուսալի պաշտպանությունը: Ապաբլոկավորեք սմարթֆոնը ցանկացած անկյունից և սկիզբ դրեք նոր արկածների։
Պարզեցված կառավարում
Սմարթֆոնի պարզեցված ռեժիմի ավելի մեծ տառաչափերը, պատկերներն ու բարձր հնչողությունը դարձնում են սմարթֆոնի նավիգացիան ավելի դյուրին։ Դարձրեք Ձեր սմարթֆոնի ինտերֆեյսն ավելի պարզ և հասկանալի այս ռեժիմի շնորհիվ։